Android օպերացիոն համակարգի նոր տարբերակը կընդլայնի գործառույթները բջջային խաղերի համար: Այդ մասին հաղորդում է 9to5google պորտալը՝ հղում անելով կորպորացիայի ներքին փաստաթղթերին:

Օպերացիոն համակարգում ի հայտ կգա հատուկ կիսաթափանցիկ պանել, որը կհայտնվի խաղերի մեկնարկելիս: Դրանում կտեղակայվի կադրերի հաշվիչ, էկրանի ձայնագրման եւ YouTube-ում հեռարձակման կոճակներ: Այդօրինակ լուծումն առաջին տարին չէ, որ հանդիպում է սմարթֆոններ արտադրողների ֆիրմային ծրագրերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ի հայտ է եկել նախքան լիարժեք ներբեռնումը խաղը սկսելու գործառույթ, ինչը օգտակար կլինի ծավալուն թայթլներ տեղադրելու դեպքում: Google-ում որոշել են լուծել նաեւ չիթերների հարցը. նոր API, որը կօգնի ծրագրավորողներին պարզել՝ օգտագործո՞ւմ են արդյոք խաղացողները օրիգինալ կամ կոտրված ֆայլ:

Android 12-ը ներկայացվել է այս տարվա մայիսին. այժմ բետա թեստերները կստանան այդ օպերացիոն համակարգի նախնական կարգավորումները: Օպերացիոն համակարգի ռելիզային տարբերակը կներակայցվի աշնանը: