Xiaomi Redmi ընկերության մասնաճյուղը կթողարկի մատչելի սմարթֆոնների նոր սերունդ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Gizmochina պորտալին։
Xiaomi Redmi 10-ը կունենա Android 11-ի բազայով MIUI 12.5 թաղանթ։ Այն կմատակարարվի երկու SIM քարտերով եւ 4G աջակցությամբ։ Հեռախոսը կունենա երեք տարբերակ՝ 4/64, 4/128 եւ 6/128 ԳԲ։
Ակնկալվում է, որ սմարթֆոնը կունենա MediaTek չիփսեթ։ Xiaomi Redmi խցիկների բլոկը կազմված կլինի երեք սենսորից, որոնցից գլխավորը 50 մեգապիքսելանոց Samsung ISOCELL JN1-ն է։
Հեռախոսի թողարկման ժամկետի մասին չի տեղեկացվում, բայց մոդելն արդեն սերտիֆիկացվել է մի քանի երկրներում։





























