Պղնձի գինը երեքշաբթի առավոտյան աճում է` երկուշաբթի 2,1 տոկոսով անկումից հետո շտկման շրջանակներում, վկայում են բորսայի տվյալները:
Comex բորսայում պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.78 տոկոսով՝ հասնելով մեկ ֆունտի դիմաց 4.2355 դոլարի (մոտ 0.45 կիլոգրամ):
Երկուշաբթվա արդյունքներով՝ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամսվա ընթացքում նվազել է 2.17 տոկոսով եւ կազմել 9.222 դոլար, ալյումինի արժեքը՝ 2,53 տոկոսով՝ հասնելով 2425.5 դոլարի, իսկ ցինկինը՝ 0,87 տոկոսով՝ մեկ տոննայի դիմաց կազմելով մինչեւ 2.977 դոլար:




























