Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվն անցած օրն ավելացել է՝ 24 471, հետեւում է օպերատիվ շտաբի տվյալներից։
Նախօրեին տեղեկացվել էր 23 704 հիվանդացածների մասին։ Աճի տեմպը կազմել է 0,41 տոկոս (մեկ օր առաջ՝ 0,39 տոկոս)։ Ախտանշաններ չի ունեցել 2417 մարդ (9,9 տոկոս)։
Մահացել է 796 պացիենտ, բուժվելուց հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 22 660 մարդ։





























