Տավուշի մարզում, այսօր, հուլիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 15։15-ի սահմաններում «Բագրատաշեն» մաքսակետի հարևանությամբ բախվել են Mercedes և Volvo մակնիշի ավտոմեքենաները։ 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Mercedes-ի գազաբալոնը պայթել է, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։  Ըստ նախնական տեղեկությունների՝ Mercedes-ն է բախվել բեռնատարին։