Երկուշաբթի առավոտյան ոսկու արժեքն աճում է՝ կորոնավիրուսի դելտա շտամի տարածման համար մտավախությունների ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0,26 տոկոսով կամ 4,65 դոլարով՝ կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1806,45 դոլար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0,41%-ով՝ կազմելով մեկ ունցիայի դիմաց մինչեւ 25,337 դոլար:




























