Շվեյցարիայի հաճարենու անտառները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

Ցուցակում են հայտնվել Լոդանո, Բուսայ եւ Սոլադիոն եւ Բետլահշտոկի հովիտներում գտնվող հաճարենու անտառները:

Նշում է, որ դրանցից երկու անտառային արգելոցները 170 տարեկան են եւ ունեն ընդհանուր ավելի քան հազար հա տարածք:

Անտառային արգելոցները բաց են այցելության համար եւ թույլ են տալիս պահպանել կենսաբազմազանությունը անտառի կառուցվածքի սահմանափակ միջամտության հաշվին: