Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 3216-ով: Մահացել է 38 մարդ, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:

Պանդեմիայի սկզբից Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 444 569 դեպք: 

Մեկ օրում 45 351 թեստ է անցկացվել, պատվաստվել է 606 988 մարդ, վերջին մեկ օրում՝ 23 321 մարդ: 

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: