Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր առավոտյան մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի 26-րդ նիստին՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով եւ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
Ինչպես NEWS.am-ը տեղեկացել է կառավարության մամուլի ծառայությունից, կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարների տեղակալները և պաշտոնատար այլ անձինք։



























