Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այսօր՝ մայիսի 28-ին այցելել է «Սարդարապատ» հուշահամալիր, որտեղ մեկնարկել են Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 92-ամյակի տոնական միջոցառումները:
Նախագահը ծաղկեպսակ է դրել Հուշահամալիրի մոտ, որից հետո մեկ րոպե լռությամբ հարգել է Սարդարապատի ճակատամարտում ընկածների հիշատակը:
92 տարի առաջ, այս օրը ու այս վայրում հայկական բանակը ջախջախեց թուրք նվաճողներին եւ ապահովեց Հայաստանի անկախ պետականության հաստատումը մեր պատմական հայրենիքի մի փոքր մասի վրա:
Տոնական միջոցառումները Սարդարապատում շարունակվում են, կազմակերպված է նաեւ մշակութային ծրագիր: Մերձակա շրջանների բնակիչները տոնական սեղաններ են գցել:




























