Սաուդյան Արաբիայի կառավարությունը նախատեսում է մինչեւ 2025 թվականը զվարճանքների «էքստրեմալ» այգի ստեղծել հենց նավթահորի վրա: Ինչպես հաղորդում է Forbes-ը, թեմատիկ այգին կոչվում է «հորատման սարքավորում»:
Թերթը նշում է, որ բացի զվարճանքներից, կղզում կլինի երեք հյուրանոց՝ 800 համարներով, ինչպես նաեւ՝ 11 ռեստորաններ: Այցելուներին կառաջարկվի նաեւ էքստրեմալ բանջի-թռիչք, ջրային դահուկավազք, մարջանային խութերով ստորջրյա զբոսանք եւ շատ ավելին: Իսկ հատկապես հարուստ հյուրերը ուղղաթիռով կամ զբոսանավով կկարողանան հանգստավայր հասնել:
Այգու մշակողների մարքեթինգային հայտարարության մեջ ընդգծվում է, որ այն «աշխարհում առաջին հանգստի վայրն է, որը ներշնչված է նավթահանությամբ եւ նավթահորերով»:





























