Ինտերնետային հսկա Google-ը եւ Ասիայի ամենահարուստ մարդ Մուկեշ Ամբանին թողարկելու են աշխարհի ամենամատչելի սմարթֆոնը, հայտնել է AFP-ն։
Ambani Reliance Industries կոնգլոմերատը անցյալ հուլիսին հայտարարել է, որ համագործակցելու է Google-ի հետ՝ 4G սմարթֆոն թողարկելու համար՝ մրցելով չինական եւ հարավկորեական արտադրողների հետ, որոնք արդեն ամուր հաստատվել են հարավասիական երկրում:
JioPhone Next-ը հնդկական 10 բարբառով բովանդակություն կառաջարկի 6400 ռուփիով (87 ԱՄՆ դոլար), ընդ որում, գնորդները կարող են նախնական 1999 ռուփի վճարել (27 ԱՄՆ դոլար), իսկ մնացած գումարը՝ ապառիկ ձեւակերպել:
Ամբանիի հայտարարության մեջ ասվում է, որ հեռախոսը «հեղափոխական սարք է», որը «կընդլայնի սովորական հնդիկների հնարավորությունները... եւ նրանց թվային ճանապարհորդությունը նոր մակարդակի կբարձրացնի»:
Նոր հեռախոսի թողարկումը տեղի կունենա Դիվալիի՝ լույսերի փառատոնի նախօրեին, որը տեղի է ունենալու այս շաբաթվա վերջին եւ ավանդաբար հանդիսանում է Հնդկաստանում ամենամեծ գնումների շրջանը:





























