Երեքշաբթի առավոտյան ոսկու գինը գրեթե անփոփոխ է՝ գտնվելով ունցիայի դիմաց 1800 դոլարից մի փոքր ցածր մակարդակում՝ անվճռականության ֆոնին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) երկօրյա նիստից առաջ, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.04 տոկոսով կամ 0.85 դոլարով՝ հասնելով 1795.05 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.15 տոկոսով՝ հասնելով 24.038 դոլարի մեկ ունցիայի դիմաց։




























