Չորեքշաբթի առավոտյան ոսկու գինը շարունակում է աննշան նվազել՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) երկօրյա նիստի արդյունքների սպասումով, վկայում են աճուրդների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.42 տոկոսով կամ 7.45 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1782 դոլարի։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.17 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց 23.468 դոլարի:




























