IPhone-ների տերերը հայտնել են իրենց սմարթֆոնների փչացած ժամացույցի մասին: Ինչպես հայտնում է 9to5mac-ը, օգտատերերի մոռ ժամը սխալ է ցույց տրվել:
Նշվում է, որ մինչ այժմ խնդիրը գրանցվել է միայն Կանադայի բնակիչների մոտ։ Նրանք հայտնաբերել են, որ iPhone-ի ժամացույցը մեկ ժամ հետ է ցույց տալիս։ Երկրում անցնում են ձմեռային ժամանակի, սակայն այս ընթացակարգն ավելի ուշ է իրականացվում՝ ոչ նոյեմբերի սկզբին։
Գաջեթների տերերի խոսքով՝ խնդրի ժամանակավոր լուծումը կլինի ժամանակի ավտոմատ կարգավորման անջատումը։ Լրագրողները կարծում են, որ խնդիրը տեղի է ունեցել հեռահաղորդակցության տեղական օպերատորների մեղքով, որոնք սխալմամբ ժամանակից շուտ են փոխել սլաքները:
Նման խնդիրներ նախկինում եւս եղել են iPhone-ի մոտ` սմարթֆոնների առաջին մոդելներում։ Ժամանակի ընթացքում Apple-ը բարելավեց գործառույթը, եւ այժմ օգտատերերի մեծամասնության մոտ ժամացույցներն ավտոմատ կերպով թարմացվում են եւ ցույց տալիս ճշգրիտ ժամանակը՝ առանց օգտագործողի միջամտության:





























