Շաբաթ բեռնատարը մխրճվել է  ավտոմեքենաների մեջ մայրուղու վրա, որը միավորում է Մեքսիկայի մայրաքաղաքը Պուեբլա խոշոր քաղաքի հետ: Մեխիկոյի արվարձանում ավտովթարի հետեւանքով զոհվել է 19 մարդ, երեք մարդ ստացել են տրավմաներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բախումից հետո մի քանի ավտոմեքենա ամբողջությամբ այրվել է: Նախնական տվյալներով՝ ողբերգության պատճառն էր բեռնատարի արգելակման համակարգի խափանումը: Այդ տրանսպորտային միջոցի վարորդը մահացել է: Դեպքի վայրում շարունակում են աշխատել հրշեջներն ու փրկարարները, մայրուղու շարժը երկկողմանի փակ է:

Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հրապարակվել: