Հնդկաստանի ամենասուրբ գետերից մեկը՝ Յամունա գետը, պատվել է թունավոր փրփուրով, որը ձյան տեղումներ է հիշեցնում:
Քաղաքի իշխանությունները նշում են, որ պատճառը ծանր կոյուղաջրերն ու արդյունաբերական թափոններն են, որոնք անցյալ շաբաթ թափվել են գետը հոսանքին հակառակ: Սա չի խանգարել մի քանի հավատացյալների սուզվել գետը՝ նշելու Չհաթ Պուջա՝ արեւին աղոթելու քառօրյա փառատոնը:
2020 թվականի կառավարության զեկույցում ասվում է, որ գետի ջրի որակը ծայրահեղ վատացել է վերջին 5 տարում։ Անցյալ շաբաթվանից Դելին եւ շրջակա տարածքը նույնպես պատվել են խիտ եւ վտանգավոր մշուշով: Մշուշը սրվում է մոտակա գյուղացիական համայնքներում հրդեհների եւ մայրաքաղաքի բնակիչների կողմից Դիվալիի պատվին հրավառությունների պատճառով՝ չնայած դրանց վաճառքի արգելքին:




























