Լոս Անջելեսի խաղատունը տուգանվել է 500 000 դոլարի այն բանի համար, որ աչք է փակել մոլախաղի մարաթոնի համար 100 միլիոն դոլարով լցված սպորտային պայուսակներ բերած խաղացողի վրա։

Դաշնային դատախազությունը հայտնել է, որ Չինաստանի քաղաքացին 2016 թվականի ութ ամսում ավելի քան 100 անգամ այցելել է Bicycle Hotel & Casino, տեղեկացնում է Market Watch-ը։

Կազինոն տուգանվել է 100 միլիոն դոլար կանխիկ գումար ունեցող «խոշոր խաղացողի» մասին ֆինանսական կարգավորիչներին եւ հարկային ծառայությանը պատշաճ կերպով չտեղեկացնելու համար:

Դատախազությունը հայտնել է, որ շատ դեպքերում խաղացողի օգնականը միլիոնավոր կանխիկ գումար է փոխանակել խաղաքարերի հետ: Երբ խաղացողները կանխիկ գումարով գնում են ավելի քան 10 000 ԱՄՆ դոլար արժողությամբ խաղաքարեր, խաղատունը պետք է արտարժույթով գործարքների եւ կասկածելի գործունեության մասին հաշվետվություն ներկայացնի ֆինանսների նախարարություն: Բայց դատախազությունը հայտարարել է, որ խաղատունը խաղացողի օգնականի անունով ձեւաթղթեր է լրացրել՝ խախտելով օրենքը: Անցյալ շաբաթ խաղատունը դատական հետապնդումից հրաժարվելու պայմանագիր է կնքել արդարադատության նախարարության հետ, որի համաձայն 500 000 դոլար տուգանք կվճարի եւ կթարմացնի փողերի լվացման դեմ իր կանոնները: