Հայոց եկեղեցին այս տարի հուլիսի 9-ին նշում է սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարների գտնելու տոնը: Գարեգին Բ-ի կողմից այդ տոնը հռչակվել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ այս առիթով հուլիսի 9-ին Խոր Վիրապից մայր եկեղեցի կբերվի Լուսավորչի կանթեղի խորհրդանշական լույսը եւ կմատուցվի Ուխտի Սուրբ Պատարագ:

Ժամը 10:45-ին մայր եկեղեցում ամփոփված Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների առջեւ կկատարվի հանդիսավոր արարողություն ու կանթեղի վառում:

Ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո եկեղեցու բակում կկատարվի մատաղօրհնություն: