«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանն այսօր` հուլիսի 8-ին Աշտարակում հանդիպել են Արագածոտնի մարզի քաղաքացիների հետ:

«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն, անդրադարձել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակին, արտաքին քաղաքականության մեջ նկատելի բացթողումներին: Նա հանդիպման մասնակիցներին հորդորել է հանդես գալ առաջարկություններով, պատվիրաններով, հուզող հարցերով, որոնք շարունակաբար կլինեն «Ժառանգություն» կուսակցության գործունեության ուշադրության կենտրոնում:

Հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները հընթացս ներկայացրել են տարածաշրջանից իրենց ուղղված դիմումներին տրված ընթացքի մասին:

Վերջում Հովհաննիսյանը կոչ է արել «բողոքի ճիչերը մեկտեղել եւ միասնական ձայնով դուրս գալ»` հաղթահարելու մեր պետականության հիմքերը սասանող եւ վտանգավոր չափերի հասնող երեւույթները: