Հայաստանի մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո, Հայաստանի Կանանց Ակումբը, նախաձեռնում է «Ճանաչի’ր ինքդ քեզ» միջոցառումների շարք:

Հայ ազգն իր պատմության ընթացքում ունեցել է բազմաթիվ տաղանդավոր եւ ստեղծագործ անհատներ, Ծրագրի նպատակն է հասարակությանը ծանոթացնել համաշխարհային ճանաչում վայելող հայազգի արվեստի եւ մշակույթի գործիչներին, ոովքեր թեեւ արարել են օտար երկրներում, բայց երբեք չեն դադարել հայ լինել:

Այդ մարդկանց շարքին են դասվում տասնյակից ավելի ճանաչված անհատներ, սակայն այս ծրագրի շրջանակում նախատեսում ենք անդրադառնալ մի քանիսին:

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է իրականացնել Յուսուֆ Քարշի լուսանկարների ցուցահանդեսով, որը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 9-ին, ժամը 21:30-ին:

Միջոցառումը տեղի կունենա «Ջազզվե Օպերա» սրճարանում, որին ներկա կլինեն Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԱԺ կին պատգամավորներ, գործարար կանայք: