20-րդ դարում մարդկանց առաջին մեծ կոտորածը տեղի է ունեցել Արեւելյան Անատոլիայում՝ 94 տարի առաջ, այս մասին «Express» անկախ թերթում գրում է անգլիացի լրագրող եւ վերլուծաբան Գվին Դյերը։
Նա հիշեցնում է, որ ամբողջ աշխարհի հայերը միշտ հայտարարում են, որ չեն համաձայնի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե վերջինս, Օսմանայան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները չընդունի որպես ցեղասպանություն։
Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունները, գործարք կնքեց։ Բացի այդ կստեղծվի միջկառավարական հանձնաժողով՝ պատմական արխիվների եւ փաստերի ուսումնասիրման համար, ինչը բավականին խելամիտ քայլ է, հաշվի առնելով երկու կողմերի ազգայնական շրջանակների վերաբերմունքը այս հարցի նկատմամբ։ Ամենաշատ դժգոհությունը նկատվում էր 8 միլիոնանոց սփյուռքահայության կողմից, որոնք բնակվում են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Իրանում, Լիբանանում։
Հայաստանում բնակչության թիվը կազմում է 3 մլն մարդ, եւ համայնքի ներկայացուցիչների գումարային փոխանցումները կրկնակի անգամ բարձրացնում են երկրի ընդհանուր բյուջեն։ Այնպես, որ Սփյուռքի տեսակետը չի կարելի անուշադրության մատնել։ Ցավոք, նրանց դիրքորոշումը էապես տարբերվում է Հայաստանի քաղաքացիների դիրքորոշումից։ Թուրքիային համոզել, որպեսզի նա ընդունի ցեղասպանության փաստը, հայ Սփյուռքի առաջնային խնդիրներից մեկն է։ Սակայն, Հայաստանում բնակվողների համար սահմանի փակումը հանգեցրել է տնտեսական վատ պայմանների, շրջափակման եւ աղքատության, ինչը բնակչության քառորդ մասին ստիպել է արտագաղթել։ Հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք խոհեմ մտածողությունը արդարացնել ցեղասպանության ընդունման պահանջներից հրաժարվելու հանգամանքը։
Այս ամենին հարկավոր է դրական պատասխան տալ, ինչը, սխալ պահանջ է։ Շատ տարիներ առաջ, ես ուսումնասիրել եմ Ռուսաստանի, Բրիտանիայի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների մասին արխիվային նյութերը՝ սկսած Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան Թուրքիան մասնակցությունից ։ Ես անգամ ուսումնասիրել եմ թուրքական գլխավոր հրամանատարության արխիվային փաստաթղթերը, որոնք իրականացրել են հայ բնակչության տեղահանումը Արեւելյան Անատոլիայից։ Իսկ, թե ինչ պատահեց հետո, բոլորին է հայտնի ՝ Բրիտանիան եւ Ռուսաստանը ձգտում էին Թուրքիային ստիպել, որ նա չմասնակցի պատերազմին։
Նրանք ներխուժեցին Արեւելյան Անատոլիա. Ռուսաստանը՝ հյուսիսից, իսկ Անգլիան՝ հարավից: Այս երկրները նաեւ ողջունում էին հայ ազգայնական ուժերի գործողություններ, խնդրելով նրանց` ապստամբություն բարձրացնել` իրենց զորքի հարձակման հետ միաժամանակ: Բնականաբար, ինչպես միշտ, տրվել էր անկախության մշուշոտ խոստում, եւ հայերը գայթակղվել էին դրանով: Այնուհետեւ անգլիացիները ռազմական գործողությունները տեղափոխեցին Դարդանելի նեղուց` մտադրություն ունենալով գրավել Ստամբուլը: Եւ չէին զգուշացրել հայերին, որ արեւելյան ափերում ռազմական գործողություններն ավարտված են: Ռուսաստանը շարունակում էր իր գործողությունները, սակայն թուրքերին հաջողվեց կանգնեցնել: Ինչ վերաբերում է հայ հեղափոխականներին, ապա նրանք հավատարիմ մնացին խոստմանը եւ ապստամբություն բարձրացրին, ինչին հաջորդեց թուրքական դաժան վրեժխնդրությունը: Եթե Ցեղասպանությունը մարդկանց զանգվածային ոչնչացումն է, ապա Օսմանյան կասրությունում կատարված իրադարձությունները ցեղասպանություն են: Եթե ցեղասպանությունը քաղաքականություն է՝ ուղղված առանձին էթնիկ խմբի բնաջնջմանը, ապա դա ցեղասպանություն չէր:




























