Երեւանում այսօր` հուլիսի 11-ին տեղի կունենա «Երեւան հոմ քեյր»-ը (Yerevan Home Care) առողջապահական, վերականգնողական եւ հոգեբանական խնամք տրամադրող մասնագիտացված կենտրոնի շնորհանդեսը։ Կենտրոնը գործունեություն է ծավալում Երեւանի տարածքում, որը կոչված է ծառայելու բժշկական խնամքի կարիք ունեցող անձանց` տնային պայմաններում:

«Երեւան հոմ քեյր»-ը կարեկից եւ հոգատար խնամք է տրամադրում տարեցներին, հաշմանդամներին, քրոնիկական հիվանդությամբ տառապող եւ հատուկ հետվիրահատական խնամքի կարիք ունեցող անձանց։ Կազմակերպության նպատակն է պահպանել նրանց կյանքի որակը եւ անկախությունը՝ միաժամանակ օգնելով ընտանիքի մյուս անդամներին ազատ տնօրինել իրենց ժամանակը տանը, աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում։

«Երեւան հոմ քեյր»-ն առաջարկում է մի շարք ծառայություններ,  այդ թվում՝ մասնագիտացված խնամքի, ընկերակցի եւ տնային օգնականի ծառայություններ, թուլամտությամբ տառապող հիվանդների մասնագիտացված խնամք, կարճատեւ վերականգնողական խնամք, խնամքի համար անհրաժեշտ սարքերի վարձույթ։

«Երեւան հոմ քեյր»-ը հաճախորդներին ապահովում է կիրթ, պրոֆեսիոնալ, փորձված մասնագետներով, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում խնամքի կարիք ունեցող անձանց` միեւնույն ժամանակ պահպանելով խնամքի ընդունված նորմերն ու կիրառելով ժամանակակից մոտեցումները: Մասնագիտական գիտելիքներից բացի, կազմակերպությունը չափազանց մեծ ուշադրություն է դարձնում նաեւ սպասարկող անձնակազմի մարդասիրական որակներին` բարությանը, հոգատարությանը, համբերատարությանը, ուշադրությանը եւ հարգալից վերաբերմունքին: