Այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստանի քաղծառայության խորհուրդը քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմիններում կատարվել է 20 ուսումնասիրություն, որոնցից 14-ը՝ վերահսկողության նպատակով, իսկ 6-ը՝ քաղաքացիական ծառայության առանձին հարցերի հետ կապված:

Քաղծառայության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարված  ուսումնասիրությունների արդյունքում լուրջ խախտումներ չեն հայտնաբերվել եւ արդյունքներն ընդունվել են ի գիտություն: 2 դեպքի հետ կապված միայն կատարվել են համապատասխան միջնորդություններ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի, եւ որոշ ենթաօրենսդրական ակտերի մի քանի դրույթների պահպանման վերաբերյալ:

Նույն ժամանակահատվածում ՀՀ ՔԾ Խորհուրդն իրականացրել է նաեւ 8 ծառայողական քննություն, որից 3-ը քաղծառայողի, իսկ 5-ը կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար ան¬ձանց կողմից ներկայացված դիմումների հիման վրա:

Քաղծառայողների կողմից ներկայացված 3 դիմումների կապակցությամբ նշանակվել է 2 ծառայողական քննություն, որի արդյունքում 1 քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառված կարգապահական տույժը համարվել է անհիմն: 1 քննություն դադարեցվել է, իսկ մյուս դիմումով ծառայողական քննություն նշանակելու մասին Խորհուրդը դեռեւս  որոշում չի ընդունել:

Կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց կողմից ներկայացված 5 դիմումներից 3-ով նշանակվել են ծառայողական քննություններ: Դրանց արդյունքում 1 ծառայողական քննություն դադարեցվել է, 1-ով համաձայնություն է տրվել կիրառել զբաղեցրած պաշտոնից ազատում կարգապահական տույժը, 1 քննություն ընթացքի մեջ է, իսկ 1 դիմումով ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ Խորհուրդը դեռեւս  որոշում չի ընդունել: 1 դիմումով` ծառայողական քննություն չի նշանակվել: