«ՉԻ» տեղեկություններով` օրերս Հովհաննես Շահինյանին հեռացրել են Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ՀՀԿ ղեկավարի պաշտոնից:

«Այս պահին դեռեւս նրա փոխարեն որեւէ մեկին չեն նշանակել, սակայն Արաբկիրում խոսակցություններ են շրջանառվում, որ Հովհաննես Շահինյանին փոխարինելու է իր տեղակալը` ՀՀԿ-ական Արմեն Մարտոյանը: Ի դեպ, տեսակետ կա, որ Շահինյանին հեռացրել են այն պարզ պատճառով, որ վերջինիս անունը կապվում է Հովհաննես Թամամյանի հետ: Իսկ Թամամյանը Շահինյանի մասով չի լռել, ասել է բաներ, որոնց հրապարակումը բացասական հետեւանք կունենա ՀՀԿ-ի` նախընտրական առանց այդ էլ ցածր վարկանիշի վրա»,-նկատում է թերթը: