Հայաստանի Ազգային ժողովում 2011-ի երկրորդ եռամսյակի ընթացքում ընդունվել է քաղաքացիների 523 նամակ` ուղղված ԱԺ նախագահին, 52 նամակ` փոխնախագահներին: Նրանք պատասխանել են բոլոր նամակներին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ մշտական հանձնաժողովներին է հանձնվել քաղաքացիների 441 նամակ. պատասխանել են բոլորին:
ԱԺ խմբակցություններին է հանձնվել քաղաքացիների 465 նամակ. պատասխանել են բոլորին:
Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, կենցաղային խնդիրներ:




























