Վերջին օրերին լուր էր տարածվել, թե Տավուշի մարզի Ոսկեպար սահմանամերձ գյուղից մեկ ամսվա ընթացքում 20 ընտանիք է արտագաղթել:

Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալայնը հերքել է այդ լուրը` ասելով, որ ոչ մի մարդ գյուղից ընտանիքով դուրս չի եկել: Ուղղակի մի քսան հոգի գնացել են արտագնա աշխատանքի: Այնուհետեւ գյուղապետը բացատրել է, թե գյուղի տղամարդիկ արտագնա աշխատանքի են գնում, մի քանի ամիս հետո վերադառնում են, իսկ կանայք մնում են գյուղում, զբաղվում գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ: «Թերեւս, նորություն չէ, որ հաճախ տղամարդիկ «խոպան» են գնում, այնտեղ աշխատանք գտնում, «տնավորվում» ու ընտանիքին էլ տեղափոխում: Ցավալի է, որ մինչ օրս այդպես էլ իշխանությունը չկարողացավ արտոնյալ պայմաններ ստեղծել սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, ինչի պատճառով է նաեւ, որ Ադրբեջանին սահմանակից գյուղից դուրս են գալիս տղամարդիկ, ովքեր հողերի ու բնակչության պաշտպաններ են, իսկ պաշտպանության ծանր գործը մնում է կանանց եւ երեխաների ուսերին»,-նկատում է թերթը: