Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցից հուլիսի 11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արտենի գյուղից օձի խայթոցով իրենց մոտ է հոսպիտալացվել Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 21-ամյա Անդրանիկ Հարությունյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար: