Լոռու մարզի Դարպասի գյուղապետ Ս.Ավետիսյանից հուլիսի 11-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 10-ին ժամը 22.15-ի սահմաններում տեղացած հորդառատ անձրեւից վնասվել է մոտ 1,3 կմ ընդհանուր երկարության գյուղամիջյան ճանապարհ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անձրեւից խցանվել է նաեւ թունելային սելավատարի մոտ 150 մ հատված, ինչպես նաեւ ջրալցվել են 2 տների առաջին հարկերը, մեկ անասնագոմ եւ մոտ 3600 քմ տնամերձ հողամասեր: