Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները հուլիսի 11-ի երեկոյան Գյումրի քաղաքի մի տնակից բերման են ենթարկել 45-ամյա Վարդգես Մ.-ին եւ նախկինում դատապարտված, 41-ամյա Մանվել Թ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ տնակից հայտնաբերվել են տարբեր տարաներ` լուծույթներով, եւ օգտագործված 5 ներարկիչ:
Վարդգես Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերված թմրամիջոցը պատկանում է իրեն, իսկ Մանվել Թ.-ն հյուրընկալել է իրեն:
Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:



























