Ոստիկանության Չարենցավանի պահպանության բաժանմունքում հուլիսի 11-ի գիշերը Չարենցավան քաղաքի մթերային խանութներից մեկից տագնապի ազդանշան է ստացվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված խանութի ապակին կոտրելով` գողացել են տարբեր ապրանքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, նույն օրը, ժամը 15.10-ին, Չարենցավանի կինոթատրոնի մոտից բերման է ենթարկվել 51-ամյա Ժորա Ն.-ն, որը խոստովանել է հանցանքը:
Կատարվում է հետաքննություն:



























