Գյումրիում այսօր` հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել. միմյանց են բախվել «ԳԱԶ-3110» եւ Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:
Երկու մեքենաներն էլ վնասվել են, սակայն ավելի շատ վնաս է կրել «ԳԱԶ-3110»-ը, որի վարորդին կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Ուժեղ հարվածի ժամանակ բացվել են Volkswagen-ի անվտանգության բարձիկները եւ որի շնորհիվ մեքենայի վարորդն ավելի քիչ է տուժել:
Մեքենաների ուժեղ բախման հետեւանքով, Volkswagen-ի անիվը պոկվել ու մի կողմ է թռել, իսկ ավտոմեքենան երեք անիվների վրա սլացել է եւս 60-70 մետր:
Դեպքի վայրում աշխատել ու չափագրումներ է իրականացրել ճանապարհային ոստիկանությունը:






























