ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը առողջական խնդիրներ ունի: «Նա մրսածության հետեւանքով նստատեղի սուր բորբոքում ունի, որի համար ինտենսիվ բուժում է ստանում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը:

Նա միաժամանակ հերքեց տեղեկություններն այն մասին, թե Հովհաննես Մարգարյանը ողնաշարի ճողվածք ունի եւ գտնվում է հիվանդանոցում: «Նա հիվանդանոցում չի գտնվում»,-հավելեց ՕԵԿ մամուլի քարտուղարը: