Երեւանի կենդանաբանական այգին բոլորին կոչ է անում հավաքել «Կենդանաբանական այգու հուշերը»:

2011 թվականին Երեւանի կենդանաբանական այգին նշելու է իր ստեղծման 70-ամյակը:

Երեւանի կենդանաբանական այգին կարեւոր դեր է ունեցել եւ այսօր էլ ունի  Հայաստանի քաղաքացիների, հատկապես Երեւանի բնակիչների կյանքում, ուստի այգու հոբելյանին ընդառաջ կոչ ենք անում միանալ այգու պատմությունն ու արխիվն ամբողջացնելու գործընթացին:

Գազանանոցի ղեկավարությունն կոչ է անում բոլորին իրենց ուղարկել այգուն առնչվող հին լուսանկարները, տեսանյութերն ու ձայնագրությունները (մինչեւ 2000 թ-ն արված)  [email protected] էլեկտրոնային հասցեին:

«Մենք անհամբեր սպասում ենք նաեւ այգու մասին ձեր հետաքրքիր պատմություններին. եթե Դուք այգու հետ կապված հետաքրքիր, արտասովոր հուշեր ունեք, մեր ստեղծագործական թիմը պատրաստ է հարցազրույցի նպատակով  հանդիպել Ձեզ հետ:

Հավաքված ամբողջ նյութը ոչ միայն պահպանվելու է Կենդանաբանական այգու արխիվում, այլ նաեւ ներկայացվելու է այգու 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի ժամանակ: Բացի այդ, լավագույն լուսանկարները եւ պատմությունները  կհրապարակվեն Երեւանի կենդանաբանական այգու ինտերնետային կայքում»,- ասված է Կենդանաբանական այգու հաղորդագրության մեջ: