Երեւանում հուլիսի 14-ին կկազմակերպվի լուսանկարների ցուցահանդես Pictures’ Point of View խորագրով: Այն կազմակերպում է Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնությունը, համագործակցելով GIZ հայաստանյան գրասենյակի հետ:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ներկայացնել արդի հասարակությունում առկա բազմազանությունը, որն էլ երիտասարդներին կմղի ուրիշ աչքերով նայել եւ լինել սոցիալապես իրազեկ:
Ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժ. 16.00-ին GIZ հայաստանյան գրասենյակում (Բաղրամյան 4/1):
Միջոցառումը ֆինանսավորվել է Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի կողմից:




























