Երեւանում հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին Կարապի լճի հարեւանությամբ  կկազմակերպի ակցիա «Ոչ ընտանեկան բռնությանը» խորագրով, որի ժամանակ օդ բաց կթողնվեն 100 գունավոր փուչիկներ: Ակցիան կազմակերպում է Կանանց իրավունքների կենտրոնը:

Նախքան փուչիկների բաց թողնելը պատահական անցորդներին հնարավորություն կընձեռվի  փուչիկների վրա գրել, որ իրենք դեմ են կանանց եւ երեխաների նկատմամբ կիրառվող բռնությանը: Ակցիայի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը երեւույթի վերաբերյալ, ինչպես նաեւ կանխարգելել ընտանեկան բռնությունը կանանց եւ երեխաների նկատմամբ: