Չբացահայտված թռչող օբյեկտների առաջին շարժական թանգարանը Ստամբուլ եւ Բուրսա քաղաքներից հետո տեղափոխվել է Իզմիր, որտեղ կրկին երկնքում թռչող ափսեներ են երեւացել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  հուլիսի 4-ից 7-ը ընկած ժամանակահատվածում Իզմիրի այն թաղամասում, որտեղ գտնվել է ՉԹՕ-ների շարժական թանգարանը, երկնքում շատ պարզ երեւացել են անհայտ մարմիններ։

Նշվում է, որ ՉԹՕ-ների շարժական թանգարանը երբ գտնվել է Բուրսա եւ Ստամբուլ քաղաքներում, այնտեղ այդ ընթացքում եւս երեւացել են ահայտ թռչող մարմիններ։