ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ առաջին տիկին Ջիլ Բայդենը երկուշաբթի հայտնել են, որ Սպիտակ տանը նոր շուն է հայտնվել՝ գերմանական հովվաշուն։ Այս մասին նախագահն ու նրա կինը գրել են Twitter-ի իրենց էջերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բարի գալուստ Սպիտակ տուն, Կոմանդեր»,- ասվում է Բայդենի առաջին ուղերձում։ Ավելի ուշ նա կարճ տեսանյութ է հրապարակել, որում դիմավորում է նոր ընտանի կենդանուն եւ խաղում նրա հետ։
CNN-ի փոխանցմամբ` Կոմանդեր անունով նոր ընտանի կենդանուն նախագահական զույգին նվիրել են նրանց հարազատները։
2021 թվականի հունիսին Բայդենի երկու շներից մեկը` Չեմփ անունով հովվաշունը, սատկեց։ Պետության ներկայիս ղեկավարն ու նրա կինն ունեն նաեւ երկրորդ շունը՝ Մեյջորին։ Երկու ընտանի կենդանիները Սպիտակ տուն են մտել հունվարի 20-ին` Բայդենի երդմնակալությունից մի քանի օր անց։
Մարտի սկզբին` այն բանից հետո, երբ Մեյջորը հարձակվեց Սպիտակ տան պահակներից մեկի վրա, շներին ուղարկեցին նախագահական զույգի` Դելավեր նահանգի տուն, իսկ ամսվա վերջին նրանց հետ բերեցին։ Սակայն մարտի վերջին հովվաշունը կրկին մարդու կծեց Սպիտակ տան տարածքում։ Դրանից հետո մասնագետները սկսեցին պարապել Մեյջորի հետ հենց Վաշինգտոնում։



























