Նոր ուսումնական տարում Շիրակի մարզում կավելանա եւս չորս ավագ դպրոց եւ այսպիսով ավագ դպրոցների թիվը Շիրակում կհասցվի 10-ի: Գյումրու 1-ին, 2-րդ,26 –րդ եւ 37-րդ դպրոցները վերակազմակերպվել են որպես նոր ավագ դպրոցներ: Այդ դպրոցներն այս տարի առաջին դասարաններ չեն ընդունի, իսկ մնացած դասարանների աշակերտները, որոնք չեն սովորում ավագ դպրոցի ծրագրով, մինչեւ հիմնական դպրոցի ավարտը, կսովորեն նույն դպրոցում։
Շիրակի մարզի ավագ դպրոցները կունենան հիմնականում երկու ուղղվածություն՝ բնագիտական եւ հումանիտար:




























