Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը եւ Twitter-ի համահիմնադիր Ջեք Դորսին՝ աշխարհի ամենահայտնի տեխնոլոգիական միլիարդատերերից երկուսը, կիսվել են իրենց մտքերով համացանցի հիպոթետիկ նոր իտերացիայի՝ «Web3»-ի վերաբերյալ:
Թեեւ Web3-ի կամ Web 3.0-ի հայեցակարգը դեռեւս անորոշ է, դրա կողմնակիցները ողջունել են համացանցի ապակենտրոնացված տարբերակը, որը հիմնված է բլոկչեյնի վրա: Աշխարհի բազմաթիվ ձեռնարկատերեր փորձում են նախագծել եւ ստեղծել տեխնոլոգիաներ եւ արձանագրություններ, որոնք կաջակցեն Web3-ին, գրել է CNBC-ը։
Web3-ի կողմնակիցները պնդում են, որ այսօրվա առցանց հարթակները չափազանց կենտրոնացված են եւ վերահսկվում են մի քանի խոշոր ինտերնետային ընկերությունների կողմից, ինչպիսիք են Amazon-ը, Apple-ը, Alphabet-ը եւ Meta-ն: Այս ընկերությունները կուտակել են հսկայական քանակությամբ տվյալներ եւ կոնտենտ, որոնք տեղադրվել են համացանցում։
Մասկը թվիթերյան էջում գրել է համացանցի մասին Բիլ Գեյթսի եւ Դեյվիդ Լետերմանի 1995 թվականի հարցազրույցի մասին՝ հարցադրում անելով. «Հաշվի առնելով ներկայի գրեթե աներեւակայելի բնույթը, ինչպիսի՞ն կլինի ապագան… Ես չեմ պնդում, որ web3-ն իրական է, այն այժմ ավելի շատ նման է մարքեթինգային բառի, քան իրականության, պարզապես մտածում եմ, թե ինչպիսին կլինի ապագան 10, 20 կամ 30 տարի հետո: 2051-ը խելահեղ ֆուտուրիստական է հնչում»:
Ի զայրույթ Web3-ի երկրպագուների՝ Դորսին ակնարկել է, որ ցանցն արդեն գտնվում է Andreessen Horowitz ընկերության՝ Facebook-ի եւ Web3-ի առաջին կողմնակիցների վերահսկողության տակ:
Web3-ի կողմնակիցների բանակը, ի վերջո, ցանկանում է համացանցի իշխանությունը փոխանցել մարդկանց, այլ ոչ թե վենչուրային կապիտալիստների:
Այսօր համացանցը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար եւ կարեւոր դեր է խաղում ամեն ինչի մատակարարման մեջ՝ միջուկային կայանքներից մինչեւ հիվանդանոցներ:
Սակայն Դորսին կարծում է, որ վենչուրային կապիտալիստները եւ նրանց սահմանափակ գործընկերները ի վերջո կունենան Web3: «Այն երբեք չի խուսափի նրանց դրդապատճառներից», - գրել է նա Twitter-ում՝ բացասական արձագանքը առաջացնելով հայեցակարգի երկրպագուների շրջանում: «Վերջին հաշվով դա կենտրոնացված կազմակերպություն է այլ անվանումով»։
Նրա թվիթը ինը ժամում ստացել է ավելի քան 26.500 հավանում եւ 5.900 ռեթվիթ, ընդ որում, ոմանք պնդում են, որ նա «ամբողջովին սխալ է» կամ որ իրենք կատոգորիկ համաձայն չեն:





























