Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ-Էնեզիին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայ-քուվեյթական հարաբերությունների ներկա մակարդակի և զարգացման հեռանկարների շուրջ: Մասնավորապես նշվել է, որ երկու երկրները փոխգործակցության ներուժ ունեն բանկային, զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի: