Մադագասկարի ոստիկանության նախարար Սերժ Գելեն եւ իրավապահ մարմինների եւս մեկ աշխատակից միակն էին, որ փրկվել էին օվկիանոսի վրա ուղղաթիռի կործանումից։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, փրկվելու համար նրանք ավելի քան 12 ժամ ստիպված էին լողալ բաց օվկիանոսում։
Միջադեպը տեղի էր ունեցել Մահամբո քաղաքից հյուսիս-արեւելք ընկած շրջանում։ Թռիչքի պատճառը նավի խորտակման վայրի զննությունն էր։
Ոստիկանության շեֆ Զաֆիսամբատրա Ռավոավին տեղեկացրել է, որ նախարարն ուղղաթիռի նստարաններից մեկն օգտագործել է որպես փրկանավակ։ «Նա միշտ աչքի է ընկել բարձր տոկունությամբ սպորտում, եւ նա այդ ռիթմը պահում էր նաեւ որպես նախարար, ինչպես 30-ամյա երիտասարդ»։
Աղետի պատճառը, որի զոհ է դարձել մոտ 39 մարդ, անհայտ է մնում։





























