Գեղարքունիքի մարզում հուլիսի 13-ին, երեկոյան ժամը 21.00-ի սահմաններում 51-ամյա Աշոտ Ա.-ի վարած Opel Vektra մակնիշի ավտոմեքենան Տրետուք-Մեծ Մասրիկ ճանապարհի 5-րդ կմ-ին շրջվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ երեք ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: