Ոստիկանության Արմավիրի բաժնում հուլիսի 13-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 07.00-ի սահմաններում «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան-Արմավիր ճանապարհի 10-րդ կմ-ին` կամրջի սկզբամասում, բախվել է արգելապատնեշին եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























