Ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր` հուլիսի 14-ին, ժամը 00.20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ճանապարհի 16,4-րդ կմ-ին իրար են բախվել 44-ամյա Սեյրան Պ.-ի վարած «ՎԱԶ-21061» եւ 37-ամյա Վազգեն Հ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























