Հուլիսի 16-ին Չինաստանի Նինբո քաղաքում տեղի կունենա շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման արարողությունը: Առաջին տուրը կանցկացվի հուլիսի 17-ին: Մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն հավաքականները` Չինաստանը որպես կազմակերպիչ երկիր, Համաշխարհային Օլիմպիադայում ուղեգիր նվաճած չեմպիոն Ռուսաստանը, Ուկրաինան, Իսրայելն ու Հունգարիան, Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանը, Ասիայի չեմպիոն Հնդկաստանը, Ամերիկայի չեմպիոն` ԱՄՆ-ը, Աֆրիկայի չեմպիոն Եգիպտոսը եւ Հայաստանը, որը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հրավերով լրացրել է թափուր տեղը:

Ներկայացնում ենք առաջնության մասնակիցներին.

Ռուսաստան (2743). Սերգեյ Կարյակին, Ալեքսանդր Գրիշչուկ, Պյոտր Սվիդլեր, Յան Նեպոմնյաշչի, Նիկիտա Վիտյուգով

Ադրբեջան (2715). Շաքրիյար Մամեդյարով, Վուգար Գաշիմով, Թեյմուր Ռաջաբով, Ռաուֆ Մամեդով, Գադիր Հուսեյնով

Ուկրաինա (2714). Վասիլի Իվանչուկ, Պավել Էլյանով, Զախար Եֆիմենկո, Սերգեյ Մոիսսեենկո, Ալեքսանդր Արեշչենկո

Չինաստան (2684). Վան Յուե, Վան Հաո, Լի Չաո, Յույ Յանյի, Դին Լիրեն

Հունգարիա (2680). Պետր Լեկո, Զոլթան Ալմաշի, Հուդիթ Պոլգար, Չաբա Բալոգ, Վիկտոր Էրդոշ

Հայաստան (2678). Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան

ԱՄՆ (2655). Գատա Կամսկի, Ալեքսանդր Օնշչուկ, Յուրի Շուլման, Յասեր Սեյրավան, Ռոբերտ Հես

Իսրայել (2649). Էմիլ Սուտովսկի, Միխայիլ Ռոիզ, Իլյա Սմիրին, Եվգենի Պոստնի, Տամիր Նաբատի

Հնդկաստան (2639). Կրիշնան Սաշիկիրան, Պետնալ Հարիկրիշնա, Պարիմարջան Նեգի, Սուրիա Շեհար Գանգուլի, Նարայան Գոպալ

Եգիպտոս. Ահմեդ Ադլի, Բասեմ Ամին, Էսամ Էլ-Գինդի, Սեմի Շոքեր, Մոհամեդ Էզաթ