Ղազախստանում կրկին անջատել են ինտերնետը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։
Ինտերնետը երկրում անջատել էին նաեւ հունվարի 5-ին՝ ցույցերի ֆոնին։ Բացի այդ, չէին աշխատում Ղազախստանի մի շարք տեղեկատվական գործակալությունների կայքերը։ Որոշ տեղեկատվական գործակալությունների կայքերի հասանելության հարցում դժվարություն կա նաեւ հիմա։
Այն ժամանակ կապը վերականգնվել էր միայն ուշ երեկոյան։





























