«Միր-24»-ը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է՝ ինչպես են այրվում հեռուստադիոընկերության մասնաճյուղի պատուհանները,  փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հինգշաբթի օրը Խաբար-24 հեռուստաալիքը հայտնել է, որ Ալմա Աթայում հարձակման են ենթարկվել Միր, Ղազախստան, Խաբար Եվրասիա եւ KTK հեռուստաընկերությունների գրասենյակները։ 

Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել։ Հազարավոր մարդիկ են տուժել, կան զոհեր։ Երկրի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից։ Խաղաղապահներն արդեն սկսել են իրենց առաջադրանքները կատարել Ղազախստանում։ Ըստ իշխանությունների՝ հունվարի 7-ից հանրապետության բոլոր շրջաններում ընդհանուր առմամբ վերականգնվել է սահմանադրական կարգը։ Ամենադժվար իրավիճակը շարունակում է մնալ Ալմա Աթայում։ 

Նշենք, որ Ղազախստանի իշխանությունները սկսել են խոսել «ահաբեկիչների» հայտնվելու մասին միայն այն բանից հետո, երբ նրանք կորցրել են վերահսկողությունը երկրում տիրող իրավիճակի նկատմամբ։ Իշխող «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») դեռեւս չի կարողացել նույնիսկ հայտարարություն անել, եւ Ղազախստանի խորհրդարանը նույնպես հանդես չի եկել հայտարարությամբ։ Արեւմտյան լրատվամիջոցները, քաղաքացիական հատվածի եւ ընդդիմության ներկայացուցիչները երեկ հայտարարել են, որ զինվորականները կրակ են բացել գերազանցապես անզեն երիտասարդների ուղղությամբ։