Հուլիսի 15-ին խոշոր վթար է եղել Թումանյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 18-ին Թումանյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել 59-ամյա Միշա Մ.-ի վարած «Ֆորդ», 55-ամյա Գագիկ Ա.-ի վարած «Ֆոլքսվագեն» եւ 32-ամյա Վահրամ Հ.-ի վարած «Կիա» մակնիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով «Կիա»-ի վարորդն ու «Ֆորդ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, կատարվում է քննություն: