Հուլիսի 15-ին, ժամը 22.20-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վահագնաձոր գյուղում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի վարորդը` Վանաձորի բնակիչ, 32-ամյա Կարեն Մ.-ն, փայտանյութի համար չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր` հայտարարելով, որ ծառերը հատել է «Լոռի» հանգստյան տան անտառահատվածում:
Կատարվում է հետաքննություն:



























